611x395_Bas__liksiz_1_545a402d3b16d1in.am-ը գրում է.

Թուրքիայի Սևծովյան շրջանում գտնվող Օրդու և Գիրեսուն (Կերասուն) նահանգների համատեղ օդանավակայանի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Այս մասին գրում է թուրքական «Վաթան» թերթը։

Օրդու-Գիրեսուն օդանավակայանի շինարարության մեկնարկը տրվել է 2011 թվականի հուլիսի 24-ին։ Ջրի մեջ օդանավակայանի հիմքը կառուցելու համար 36 միլիոն տոննա քար է օգտագործվել։

Թուրքական մամուլը Օրդու-Գիրեսուն օդանավակայանի շահագործումը բնորոշում է որպես պատմական պահ Թուրքիայի համար, քանի որ այն իր տեսակի մեջ եզակի է։ Օրդուի նահանգապետ Իրֆան Բալքանլըօղլուն նշել է, որ աշխարհում միայն 3 օդանավակայան կա, որոնք կառուցվել են ծովում, և իրենք հպարտ են, որ դրանցից մեկը հենց Թուրքիայում է։

Օդանավակայանի բացման արարողությունը կայանալու է մայիսի 22-ին։ Նախատեսվում է, որ այդ միջոցառմանը ներկա կլինեն Թուրքիայի նախագահն ու վարչապետը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ահմեթ Դավութօղլուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել