ap_nepal_quake_150425_16x9_9921in.am-ը գրում է.

Նեպալի երկրաշարժն անդրադարձել է երկրի 39 շրջաններում 8 մլն մարդու կյանքի վրա: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ին:

«Նախնական գնահատականներով՝ նրանցից մոտ 2 մլն-ն ապրում է առավել տուժած շրջաններում»,- նշել են ՄԱԿ-ում: Մայրաքաղաք Կատմանդուում կազմակերպվել է 21 վրանային ճամբար, որտեղ տուժածները կարող են անհրաժեշտ օգնություն ստանալ:

Կազմակերպության տվյալներով՝ տարածաշրջանում զգացվում է սննդամթերքի, խմելու ջրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս: Լցակայաններում նկատվում է վարորդների հերթ: Բացի դրանից՝ շատ բանկեր փակվել են այն պատճառով, որ մարդիկ չեն կարողանում բանկոմատներից գումարներ ստանալ:

Երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտ 4310-ի, ավելի քան 8 հազարը տուժել են:

IHS ընկերության փորձագետների նախնական գնահատականներով՝ Նեպալում վերականգնողական աշխատանքները կարժենան ավելի քան 5 մլրդ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել