_82607656_025249960-21in.am-ը գրում է.

ԱՄՆ Նյու Յորք նահանգը թռչունների սեզոնային միգրացիայի ժամանակ սահմանափակում է իշխանությունների վերահսկողության ներքո գտնվող շենքերի լուսավորվածությունը: Այս մասին գրում է BBC-ն:

Ինչպես ենթադրվում է, շենքերի վառ լուսավորվածությունը գայթակղում է թռչուններին, և նրանք իրենց հարվածում են պատուհաններին:

Համարվում է, որ աշնանն ու գարնանը չվող թռչունները միգրացիայի ժամանակ կողմնորոշվում են աստղերով: Սակայն վառ արհեստական լուսավորվածությունը նրանց մոլորության մեջ է գցում: Հաճախ նրանք փոխում են ուղղությունը և թռչում դեպի լուսավոր աշտարակները, փարոսները:

Նշվում է, որ ԱՄՆ-ում նման «լուսային ծուղակների» զոհ են դառնում տարեկան մոտ մեկ միլիարդ թռչուններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել