Այսօր տարածվեց հաղորդագրություն, որում ասվում է, որ սպանվել է Իսլամական Պետության առաջնորդ, ինքնահռչակ խալիֆ, Աբու Բաքր Ալ Բաղդադին: Ասվում է, որ դաշնակիցների օդային հարվածների հետևանքով նա ստացել է մահացու վիրավորում, անգամ նրա հետնորդ կա հռչակված: Արևմուտքը սպանեց իր աճեցրած կադրին, որը ըստ որոշ տեղեկությունների Մոսադի աշխատակից է, գործակալ էլ չէ աշխատակից: Կամ նա չի սպանվել և ուղակի պետք է այդպես հայտարարել, կամ իրոք սպանվել է, բայց երկու տարբերակում էլ սա նշանակում է, որ արևմտյան երկրները ցանկանում են ասել, որ իրենք անզոր չեն, կարող են սպանել թիվ մեկ ահաբեկչին և կփոխարինեն ուրիշով, կշարունակեն օգտագործել ԻՊ ին, կամ սա նշանակում է, որ ԻՊ ն այլևս պետք չէ, իսկ սա նրա վերջի սկիզբն է :.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել