Լավ, Անգլիայի թագուհին կամ Անգլիան ինքնասիրություն չունե՞ն: Անկախ դիվանագիտական խաղերից՝ չի կարելի հանուն ինչ-որ շահի ոտնատակ տալ ինքնասիրությունը: Երբ քաղաքական շահից ելնելով՝ Անգլիայի խամաճիկ թագուհին կամ այլ քաղաքական գործիչ չեն գալիս Հայաստան, էլի հասկանալի է, բայց որ գնում են Գալիպոլիի ճակատամարտում թուրքերի տարած հաղթանակը նշելու, այ դա անինքնասիրություն է: Ախր անգլիացիները լավ գիտեն, որ այդ հաղթանակն այդ թվում և իրենց նկատմամբ է տարված: Ինչպե՞ս կարելի է գնալ, ուրիշի հետ նշել քո հանդեպ տարված հաղթանակը: Դա նույնն է, թե էրդողանը գա՝ Սարդարապատի հաղթանակի 100-ամյակը Հայաստանում նշելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել