Սերբիայի նախագահն, ապրիլի 24-ին Հայաստան ժամանելով, ևս մեկ անգան ընդգծում է, որ իր երկիրը սուվերեն, ինքնիշխան պետություն է, և չնայած այն բանին, որ Արևմուտքն ամեն ինչ արեց՝ կոտրելու այս ժողովրդի ոգին, դա չստացվեց: Սերբերը ևս շատ են տուժել թուրքերի ոճրագործ գործողություններից, և մեծ հաշվով Սերբիան այս քայլով ցույց է տալիս Արևմուտքին, որ կանգնած է իր եղբայրական ռուս ժողովրդի կողքին և իր արտաքին քաղաքականությունը համադրում է Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը: Ապրիլի 24-ը ոչ միայն հայերիս, այլ նաև Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության զոհ դարձած ժողովուրդների ոգեկոչման օրն է, իսկ Եվրոպայում, բացի սերբերից, կան նաև այլ ժողովուրդներ՝ բուլղարներ, խորվաթներ, ռումինացիներ և այլն, ովքեր տուժել են Թուրքիայի ոճրագործ գործողություններից, և որոնց լիդերները ևս կարող էին ապրիլի 24-ին լինել Երևանում: Ինքս միշտ խորը հարգանք եմ ունեցել սերբ ժողովրդի նկատմամբ, և այդ հարգանքն էլ ավելի ամրապնդվեց իմ սրտում, քանզի Սերբիան այն 4 պետություններից մեկն է, ով Հայաստան է գալու ամենաբարձր մակարդակով: 
Մենք և սերբերը մեծ հաշվով բախտակից ժողովուրդներ ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել