Նյուզ.էյէմը մի ինչ-որ ամերիկյան «փորձագետ» Նիկոլաս Քլեյթոնի հայ-ադրբեջանական հակամարտության մասին հոդված է թարգմանաբար տեղադրել իր մոտ։ Ամերիկացու հոդվածը ծայրից ծայր ջուրծեծոցի է՝ «կարող է այնպես լինի, որ պատերազմ լինի, արևն էլ մի օր խավարելու է» թեմայով։ Բացի ջուր ծեծելուց՝ հոդվածը նաև մի քանի դրույթներ է պարունակում, որոնցից զգացվում է, որ ինչպես հոդվածագիրը, այնպես էլ արտատպող ԶԼՄ-ն բացարձակապես անտեղյակ են նյութից։ Օրինակ`
1. «И беспилотники являются последним дополнением к полю боя.» - նման զառանցանքը նույնիսկ մեկնաբանել չարժի։
2. «Пока что флот беспилотников Азербайджана не вооружен, однако эксперты в этой сфере говорят, что используемые им модели могут нести боеприпасы и быть запрограммированными так, чтобы поражать цели.»
Շատ հետաքրքիր է, թե այդ ո՞ր էքսպերտների մտքով է անցել, որ Ադրբեջանի «Օրբիտեր», «Աերոսթար» կամ «Հերմես» տիպի ԱԹՍ-ները կարող են զինամթերք կրել։ Այդ ԱԹՍ-ներից և ոչ մեկը հարվածային չէ և կարող է օգտագործվել հետախուզական, ուղղորդման և նմանատիպ այլ նպատակներով, բայց ոչ երբեք հարվածներ հասցնելու։
3. «После пограничных столкновений летом Россия объявила, что она расширяет патруль воздушного пространства Армении на 20 процентов».
Էլի «двадцать пирасент» ՃՃՃ Իրականում խոսքը հերթապահության ավելացման մասին չէ, այլ օդաչուների թռիչքաժամերի մեծացման։ Հոդվածագիրն ի՞նչ իմանա, որ գոյություն ունեն սահմանված տարեկան թռիչքաժամեր, որ Ռուսաստանի ՌՕՈՒ-ում արդեն վաղուց մեկ օդաչուի միջին թռիչքաժամը մի քանի անգամ ավելի ցածր է սահմանված նվազագույնից ու ռուսները պարզապես փորձում են տարեցտարի գոնե մոտենալ այդ մինիմումին։ Եվ ահա, Հայաստանում տեղակայված ՄիԳ-29-ի օդաչուներն այս տարի իրենց թռիչքաժամերն ավելացրել են 20 տոկոսով։
4. «более многочисленными и технологически превосходящими азербайджанскими силами».
Սա էլ է զառանցանք։ Տեխնոլոգիական առավելության մասին կարող ենք խոսել ասենք ԱՄՆ-Իրաք կամ Ֆրանսիա-Լիբիա դեպքերում։ Իսկ հայկական և ադրբեջանական բանակները գտնվում են նույն տեխնոլոգիական մակարդակում, թեկուզ միայն այն պատճառով, որ սպառազինությունը մի 90 տոկոսով նույնն է։
Մի խոսքով, թե ինչու՞ են նյուս.էյէմ-ում սա դրել, անհասկանալի է։ Ի դեպ, մի հետաքրքիր պահ էլ. օրիգինալ հոդվածում որպես իլյուստրացիոն նկար տեղադրել են հայկական «Կռունկ» ԱԹՍ-ն։ Նյուս.էյէմ-ին երևի դուր չի եկել «Կռունկի» այդ գովազդը և դրա փոխարեն նրանք տեղադրել են ամերիկյան «MQ-9 Reaper» հարվածային ԱԹՍ-ի լուսանկարը, որը ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի հետ ոչ մի կապ չունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել