6 խորհուրդ նորատի մայրերին մանկաբույժից- Երեխայի խնամքի հետ կապված բոլոր հարցերում, անպայման, պետք է դիմել տեղամասային մանկաբույժին կամ համապատասխան մասնագետի, այլ ոչ թե հետևեն ծանոթ-բարեկամների փորձին, - կարևոր է համարում զգուշացնել մանկաբույժ Լիլիթ Տեր-Պողոսյանը, - քանի որ յուրաքանչյուր երեխա ունի իր առանձնահատկությունները, և միայն մասնագետը կարող է տալ օգտակար խորհուրդներ: Նորածնի հետ կապված հարցերում շատ են օգնում բուժքրոջ այցերը: Վերջինիս առաջին այցը կատարվում է երեխայի ծննդատնից դուրս գրվելու առաջին 3 օրվա ընթացքում, երկրորդ այցը` մեկ շաբաթ անց, իսկ երրորդ այցը` մեկ ամսականում: Եթե առաջանում են բարդություններ, ապա մայրը կանչ է տալիս տեղամասային պոլիկլինիկա` առանց որևէ սահմանափակման:

1. Դեռ ծննդատնից սկսվող սխալներից է պատվաստումներից հրաժարվելը` ռիսկի տակ դնելով երեխայի հետագա առողջական վիճակը: Մեզ մոտ հատկապես շատ են խուսափում հեպատիտ Բ-ից` առանց որևէ հիմնավորման կամ պատճառի: Այն էֆեկտիվ և անվնաս վակցինա է, որն ապահովում է Ձեր երեխայի իմունիտետը մինչև 8-10 տարեկան հասակը:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել