ՄԱԿ-ը մերժել է Հռոմի Պապի՝ 1.5 միլիոն հայերի կոտորածին տված ցեղասպանություն բնորոշումըSlaq.am-ը գրում է.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի-մունը մերժել է Հռոմի Պապի՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 1.5 միլիոն հայերի կոտորածին տված ցեղասպանություն բնորոշումը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ 1.5 միլիոն հայերի կոտորածը ցեղասպանություն չէր, այլ «ոճրագործություն»: Պան Կի-մունն այդ հայտարարությունն արել է ի պատասխան Հռոմի Պապի արած հայտարարության, որում վերջինս նշել է, որ «դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է»:

ՄԱԿ-ը հակադարձել է Պապի խոսքերին: ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դուջարիչը լրագրողներին ասել է, որ Պանն ի գիտություն է ընդունել Պապի մեկնաբանությունները, բայց տեղյակ է «տեղի ունեցածը բնորոշելու զգայունությունից»: «Շահագրգիռ երկրների և համայնքների հետ քննարկումներ են եղել, և կարծում եմ, որ կարևոր է, որպեսզի այդ քննարկումները շարունակվեն», - ասել է նա:

«ՄԱԿ-ը հանձն է առել ամրապնդել միջազգային հանրության կարողությունները, որպեսզի նման ոճրագործությունները կանխվեն», - հավելել է Դուջարիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել