Քաղաքականությունը նույնպիսի գիտություն է, ինչպես մյուսները. այն ճանաչում է որոշակի դրույթներ, օրենքներ, կանոններ, ինչպես նաև անսահման քանակությամբ բազմապիսի զուգորդումներ: Այն նաև պահանջում է մշտական ուսումնասիրություն, խոր և երկարատև խորհրդածություն: Սակայն ցանկացած քաղաքական խմբավորման միակ օրինական նպատակը համընդհանուր երջանկությունն է: Ինչպիսին էլ որ լինեն վերնախավի՝ իշխանության ձգտելու հավակնությունները, յուրաքանչյուր դատողություն պետք է նահանջի այդ բարձրագույն օրենքի առաջ:
Ոսկու ծարավը ցամաքեցնում է սիրտը, և այն փակվում է կարեկցանքի առաջ, չի արձագանքում բարեկամության ձայնին, արյունակցական կապերը խզվում են, մարդիկ տոչորվում են սոսկ հարստության համար և պատրաստ են վաճառել ամեն բան` ընդհուպ մինչև մարդկությունը:
Ձեր տառապանքներին վերջ կգա, եթե դուք դադարեք դա հանդուրժել: Դուք ազատ եք, եթե քաջություն ունեք լինել ազատ: Ճշմարտություն և արդարություն. ահա միակ բաները, ինչի առաջ ես խոնարհվում եմ այս աշխարհում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել