Դպրոցական էի, երբ հաղորդում տեսա հեռուստատեսությամբ, որ պատմում էր Արցախում զոհված Բասմաչի` Գուրբան Միրադի մասին: Պատմվում էր նրա սխրանքների, զոհվելու մասին, որ նա ազգությամբ թուրքմեն է եղել, մահմեդական: Ինձ միշտ հետաքրքրել են մանրամասներ նրա անցյալից, ով է եղել, ինչ մոտիվացիա է ունեցել մեր կողմից կռվելու և այլն: Հետաքրքրվել եմ, բայց ոչինչ ավելին չեմ իմացել, բացի այն, որ նրան հետմահու պարգևատրել են, բայց չեն իմացել, թե ում հանձնել պարգևը: Այսօր ցուցադրում էին նրա մարտական ընկերներին, որոնք ի թիվս այլ ինֆորմացիայի՝ բացահայտեցին նաև Բասմաչի մոտիվացիան. նրա 12-ամյա քրոջն ադրբեջանցի թուրքերը բռնաբարել են և կաշառք տալով ազատվել: Ժամանակն է, որ Բասմաչը գնահատվի ըստ արժանվույն` փողոց կամ պուրակ վերանվանվի նրա անունով, հրավիրվեն նրա հարազատները և Թուրքմենստանի ներկայացուցիչները արարողությանը: Մենք պետք է ցույց տանք, որ Շնորհակալ լինել գիտենք, իսկ Բասմաչի հիշատակը պետք է դառնա հայ-թուրքմենական բնական դաշինքը և բարեկամությունն ամրապնդող կամուրջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել