Քաղաքական գործիչները՝ Քիմի այցի մասինSlaq.am-ը գրում է.

Ինչպես արդեն հայտնի է, ժամեր անց Հայաստանում կլինիռեալիթի-շոուների հայազգի աստղը՝ Քիմ Քարդաշյանը: Քիմը Հայաստան է գալիս ամուսնու` Քանյե Ուեսթի, դստեր` Նորթի եւ ընտանիքի մյուս անդամների ուղեկցությամբ` բացառությամբ Քենդալ Ջեների: Այցի ընթացքում նկարահանումներ կիրականացվեն “Keeping Up With the Kardashians” ռեալիթի-շոուի համար: Քիմի այցը բուռն քննարկումների առիթ է դարձել համացանցում: Slaq.am-ը փորձեց քաղաքական գործիչներից, պատգամավորներից պարզել, թե ինչ կարծիք ունեն սկանդալային աստղի այցելության մասին: Մարգարիտ Եսայան- Արտերկրում ապրող ցանկացած մարդու այցը Հայաստան, իր հայրենիք որպես իր պատմական հիշողության վերականգնում, միայն դրական ազդեցություն կարող է ունենալ նախ այդ մարդու վրա, ով գալիս է իր երկիր,ով արմատներն է իր վերականգնում , երկրորդը՝ Հայստանի վրա: Ի վերջո՝ որն է մեր բոլորիս նպատակը՝ միասնականությունն է, համախմբումը, որպեսզի ցանկացած վայրում ապրող հայ իր ուժը, հնարավորությունները , կապերը ներդնի մեր փոքրիկ Հայաստանի համար: Ի վերջո ինքը գալիս է իր երկիր:Ստյոպա Սաֆարյան- Նույնիսկ ծիծաղելի է այս աղմուկը , ով որ Հայաստան է գալիս, նրա անկողինը չենք մտնում հաստատապես ո՛չ Օլանդի, ոչ մյուսներիի: Բարոյականության հետ կապված չենք քննարկում: Քիմն էլ իր անձնական կյանքը ունի, ամուսին ունի, բալիկ ունի: Ի վերջո Քիմը հայտնի համաշխարհային աստղ է, ոչ իր սանձարձակ պահվածքով, այլ իր ստեղծած կերպարով, որը նա կերտել է, որը նա վաճառում է , որը նա բրենդ է դարձրել: Այնպես որ, Հայստանն իր հայրենիքն էլ է, և այդ կտրվածքով մի տեսակ անհասկանալի է այս քննարկումը: Այնպես է ստացվել, որ նրա մեկ գրառումը միլիոնավոր մարդիկ են տեսնում, նույնիսկ չգիտեմ դժբախտաբար, թե բարեբախտաբար և այս իմաստով գուցեև շահավետ կլինի նրա Հայստանը այցելությունը: Առաքել Մովսիսյան-Քիմին դեռ չեմ տեսել, հենց տեսնեմ, կասեմ իմ կարծիքը: Արմեն Մարտիրոսյան- Ես դրա հետ կապվսծ բացարձակ կարծիք չունեմ, բացարձակ հետաքրքրված չեմ անկեղծ ասած: Բարձրաշխարհիկ նման մարդկանցով ու հարցերով չեմ հետաքրքրվում: Իսկապես չգիտեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել