Նախընտրում եմ թեյը: Թաք թեյը, որը այրում եմ կոկորդդ միևնույն ժամանակ ջերմություն չտալով: Մարդիկ էլ են այդպես: Այրում են մինչև հոգուդ խորքը, բայց վերջում ինքդ էլ չես հասկանում, թե ինչպես նման տաքությունից ջերմություն չես ստացել: Արդյունքում մնում է մոխրացած հոգիդ և փշրված հավատիդ մնացորդները: Եվ մենք սպասում ենք, թե երբ պիտի գա այն մեկը, ով մնացորդները փազլի նման կհավաքի և կայրի մի նոր ջերությամբ: Եվ մենք վերջապես կտաքանանք...
Սպասում եմ ուրիշ մեկին: Նրան, ով կսովորեցնի ինձ նորից սիրահարվել, ով կապացուցի, որ դեռ կարող եմ զգացմունքերս վստահել իրեն, ով կստիպի կրկին հավատալ, ով կջերմացնի...
Ուրիշ մեկին կհավատամ: Ուրիշ մեկով կապրեմ: Ուրիշ մեկին կսիրեմ...
Տաթ թեյի պես ուրիշ մեկը կայրի ներսս, կտա այն ջերմությունը, որի մասին այդքան երազում եմ: Եվ ափերս միայն ուրիշ մեկի հպումները կհիշեն, աչքերս ուրիշ մեկի դիմագծերը կպատկերացնեն, ներսս տակնուվրա կլինի ուրիշ մեկի խոսքերից: Ուրիշ մեկի մասին կերազեմ...
Եվ կսպասեմ ուրիշ մեկին: Նրան, ով կապացուցի ինձ որ դեռ կարող եմ, դեռ ընդունակ եմ սիրել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել