1915 թվականի Ապրիլ 24-ին, երբ Հայոց Եղեռնը սկսվեց, նա շատ ուրիշ հայ մտավորականների պես, ձերբակալվել է և հարկադրվել քայլել աքսորի ճամփան դեպի Արաբիայի անապատները։ Նրա լավ ընկերը՝ թուրք բանաստեղծ Էմին Յարդաքուլը և ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուն միջամտել են կառավարությանը և Կոմիտասը ազատվել է։Բայց նրա հավաքած աշխատանքի մի մասը կործանվել էր այս դեպքերի ժամանակ, և նա երբեք ամբողջովին չվերականգնվեց այս փորձառությունից։ Կոմիտաս վարդապետը տեղափոխվեց Փարիզ, որտեղ էլ մահացավ հոգեբուժական կլինիկայում 1935 թվականի հոկտեմբերի 22-ին: Հաջորդ տարի նրա աճյունը փոխադրվեց Երևան։ 1950-ական թվականներին իր ձեռագրերը նույնպես փոխադրվեցին Փարիզից Երևան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել