Փակվել է Սունդուկյանի անվան թատրոնի բուֆետը...
Թող զարմանալի չթվա, բայց մայրաքաղաքի մշակութային կյանքի մի կարևոր օջախ է փակվել:
Այս բուֆետն առանձին թատրոն էր՝ իր «դրամատուրգիայով», իր «բեմադրություններով» ու իր «դերակատարներով»...
Ի՜նչ պատմություններ էին կապված այս բուֆետի հետ, ինչքա՜ն դավեր էին այստեղ նյութվել, ինչքա՜ն հրաշալի գաղափարներ էին ծնվել, ի՜նչ մեծեր էին մտել այստեղ...
Սա նաև միակ տեղն էր, որտեղ կարելի էր վայելել Հայկուշի պատրաստած ուտելիքները՝ ամսվա վերջին վճարելով: Բայց իշխանությունները թքած ունեին այն բանի վրա, որ, չնչին աշխատավարձեր տալով թատրոնի մարդկանց, դեռ ՀԴՄ էին տեղադրել: Դե, նրանց մեկ ճաշի փողով դերասանները մեկ ամիս էին սնվում...
Ափսոս, էլ թատրոնում չի երևալու Հայկուշը: Անվարան ասենք, նա էլ կապակցված էր Սունդուկյանի անվան թատրոնի պատմությանն այնպես, ինչպես նրա նշանավորները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել