Slaq.am-ը գրում է.
Ինքնաթիռում ռումբի առկայության հավանականության պատճառով ընդհատվել է թուրքական ավիաուղիների Ստամբուլ-Տոկիո չվերթը:
Թուրքական Haber3 լրատվական գործակալությունը հայտնել է, որ թուրքական ավիաուղիների Boeing 777-300 ինքնաթիռը, 321 ուղևորներով, Ստամբուլից Տոկյո է ուղևորվելիս եղել:
Սև ծովի վրայով թռչելիս ուևորներից մեկը ինքնաթիռի զուգարանի դռան վրա “C4 Kargo” նշանն է նկատել, որը կարող էր նշանակել, որ ինքնաթիռի բեռներում պայթուցիկ սարք կա:
Ինքնաթիռի կապիտանը օդանավակայան վերադառնալու թույլտվություն է խնդրել:
Փորձագետները ստուգել են ուղևորների ուղեբեռները, ինչպես նաև ինքնաթիռի բեռները, սակայն ռումբի առկայության ոչ մի ապայույց չեն հայտնաբերել:
Երեկոյան ինքնաթիռը կրկին Տոկիո կթռչի:
Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/1013399/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել