Slaq.am-ը գրում է.
Մոսկվայում ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության վայրում Մեծ Մոսկվորեցկի կամրջից անհայտ անձինք հավաքել են բոլոր ծաղիկները և լուսանկարները: Այս մասին իր Թվիթերի միկրոբլոգում հայտնել է РПР-ПАРНАС կուսակցության անդամ Նատալյա Պելևինան:
«Հավաքել են ամեն ինչ, և հին և նոր ծաղիկները, մոմերը և լուսանկարները: Ամեն ինչ շատ արագ են արել և եկել են գիշերվա ժամը 2-ին»,-գրել է նա: Նրա կարծիքով դա արվել է ինչ-որ մեկի «հրամանով»: Պելևինան որակել է այդ գործողությունը որպես «ստորություն»:
Բորիս Նեմցովին սպանել են փետրվարի 27-ի լույս գիշերը Մոսկվայի կենտրոնում Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա:
Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/1013162/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել