Ես զարմանում եմ՝ ի՞նչ է նշանակում բողոքել անմոռուկների շատությունից. հակառակը՝ պետք է դժգոհել, որ մեկ հարյուրամյակ անմոռուկախեղդ չենք արել աշխարհին: Այո, յուրաքանչյուր տեղից, աշխարհի բոլոր կետերից, ամենուր պետք է հնարավորինս շատ լինի Ցեղասպանության հիշատակը խորհրդանշող անմոռուկը: Հարյուր տարի ի՞նչ ենք արել՝ տարվա մեջ մեկ օր ազգովի հիշել, որ Ցեղասպանություն է իրագործվել, գնացել ենք, ծաղիկ դրել ու վե՞րջ:

Մինչև ապրիլի 24-ը պետք է ոչ միայն Հայաստանը, այլ ամբողջ աշխարհը պատել անմոռուկներով, այո, ԶԶՎԱՑՆԵԼ մեր՝ հայերիս թեմայով, այնքան, մինչև չհասնենք մեր արդարացի պահանջի իրագործմանը, իսկ ում նյարդերի վրա ազդում է անմոռուկի շատությունը, թող ազգանունը փոխի: Յուրաքանչյուր նպատակին հասնելու համար համառություն է պետք, հիմա էլ համառորեն ազգովի պետք է մեր անմոռուկն այնքան շատացնենք, որ Թուրքիան անմոռուկախեղդ եղած ընդունի իր մեղքը, այլ ոչ թե ասենք ՝ օֆ, հոգնեցինք... Ինչի՞ց հոգնեցիք, պայքարելո՞ւց...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել