Չեմ ուզում տպավորություն ստեղծել, որ քլունգն առել եմ ու լծվել այս ֆիլմը քննադատելու գործին, ուղղակի առանձնացնենք այն, ինչ ունենք։ Մի կողմից ունենք Հերթական Sony Ericsson-ով նկարահանած ֆիլմ, որի վրա ծախսած գումարը մոտավորապես հավասար է նկարահանման օրերին անձնակազմի պերերիվի հաշվին։ 
Կարծում եմ՝ ֆիլմի սցենարիստը պարտավոր է ներողություն խնդրել բոլոր այն ծառերից, որոնցից ստացված թղթերի վրա գրել է այս տափակ սցենարը։ 
Սյուժեն ներկայացնեմ երեք բառով, դուք ինձ կհասկանաք. «դու գրազ եկար, որ կհասնես ինձ մի քանի օրում, ես լսեցի դա, որոշեցի ինքս քո հետ խաղալ իմ կանոններով. սիրահարվեցինք»։
Ու դե էլ ի՞նչ հայկական ֆիլմ առանց զավեշտի աստիճան հասնող պատահական նմանությունների. խնդրում եմ ձեզ, մի ծիծաղեցրեք իմ հողաթափերին։
-Վա՜յ, սրանք այն երգերն են, որոնք ես եմ լսում, վա՜յ, ես էլ ունեմ իմ դիզայներական ընկերությունը և տների դիզայն եմ անում ճիշտ քո պես, վա՜յ, ես էլ եմ հենց այս երգը կարողանում նվագել դաշնամուրով, ինչ Րոմանտի՜կ է։

Ովքեր դեռ չեն տեսել ֆիմը, ասեմ, որ ֆիլմում կար գոմիկ։ Ինքն ակնհայտ նորմալ տղա էր, որը ծայրահեղ շինծու էր տանում արվամոլի դերը։ Ոնց որ ամբողջ կյանքում խնձորի սոկից թունդ բան չխմած մարդը փորձի Գևոյի պես խմածի դեր տանել։

Իսկ Թեթևամիտ աղջիկը զարմացրեց իր չտեսությամբ։ Մի պահ քեզ թվում է, որ «Խաղ իմ կանոններով» ֆիլմը նկարահանել էին, որպեսզի մի չբավարարված աղջիկ հնարավորություն ունենա անընդհատ համբուրվել իտալացու հետ։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել