Թվում է՝ հենց հիմա ապրում ենք արդեն մեկ անգամ, հազար անգամապրածը: Եվ էլի ապրում ենք նույնությամբ:  Ինքներս մեզ դատապարտելենք կրկնությունների. Պատմությունը դեժավյու է:

Գրքեր գրե՛ք, ֆիլմեր նկարե՛ք, խորհրդաժողովներ հրավիրե՛ք և կամ վճարե՛ք, որ ուրիշներն անեն այդամենը, ի վերջո, սովորության համաձայն զոհաբերե՛ք տասնյակ հազարներին ձեր արյունարբու ուանկուշտ կուռքերին, որպեսզի գոնե արտաքնապես ու ինքնախաբեության համար սքողեքճշմարտությունը, թե ինչու ձեզ Պետականություն ունենալու շնորհ չի տրված:

Տիգրան Հայրապետյան
Հայոց ցեղասպանությունը պատիժն էր այն տգիտության ու սնափառության, որոնք արմատացել էին հայերիս մեջդեռ հին ժամանակներից: Պատմության ընթացքում մենք մշտապես անզգույշ վարվեցինք մեր անկախության հետ՝սկսած այն ժամանակներից, երբ հայ նախարարներն իրենք հրաժարվեցին պետականությունից՝ հօգուտ պարսիկմարզպանության, և վերջացրած մեր օրերով, երբ «անկախության» տարիներին ոչ թե ներգաղթ, այլ սահմռկեցուցիչարտագաղթ է տեղի ունենում: Եվ շուրջ երկու հազար տարի շարունակվող այս ներկայացումը բեմադրում են միայնմեռածները, որոնց մենք հերոս ենք կարգել:  Դասեր չքաղելով մեր իսկ պատմությունից, ոչ միայն չկարողացանքգնահատել ու արժևորել սեփական եսը, այլ նաև մեզ համար որդեգրեցինք մի պարզ ու անխախտ նշանաբան. «Հարևանի հարսը միշտ լավն է»: 
Եվ այս նշանաբանով առաջնորդվելով՝ ինքներս մեզ մատնեցինք ԵՂԵՌՆԻ: Լեոն ասում է, որ մենք կտուրի ժողովուրդ ենք, այսինքն՝ զգացմունքային, հախուռն, առանց մի քանի քայլհաշվարկի՝ հապճեպ գործող: Չկանխատեսելով մոտալուտ վտանգը՝ մենք միշտ ապաստան ենք փնտրել օտարիգրկում` օտարի ապտակը մայրական համարելով: Թեև մենք Քրիստոնեությունը պետական կրոն ճանաչող առաջինժողովուրդներից ենք,  սակայն մեր կռապաշտությունը սահման չունի: Մեզ համար կուռքեր շինելով՝ մենքվերածվեցինք թե՛ ազգայնամոլների, թե՛ ռուսամոլների, թե՛ օտարամոլների: Կայսերական ռուսականությունըներծծեցինք մինչև մեր արյան գնդիկները, իսկ Եվրոպան արձանացրինք մեր հայ իրականության մեջ իբրև բարեգութ,անշահասեր մի բարերարի, որ պիտի գնա մի օր և, քրիստոնեական սիրուց դրդված, բռնի ու բարձրացնիարտասուքի և արյան ծովի մեջ խեղդվող հայ ժողովրդին: Մենք այդպես էլ չհասկացանք, որ «Ձրի բարերար չկա»:  
Մեր մայր մտածողությունը համադրելով իրենց հեղափոխական կարգող անձանց գաղափարախոսություններիհետ,  բռնեցինք մի անկանոն հեղափոխության պոչը, որը ավելի շուտ տղայական ռոմանտիզմի դրսևորում էր, քանհամախմբած պայքար սառը ու կոպիտ հաշվարկներով: Չունենալով սեփական արժեհամակարգը, շարժմանծրագիրն ու նպատակակետը՝ մեկ հակվում էինք դեպի Ռուսաստանը, մեկ դեպի՝ Եվրոպան: Երբ մեր պետություննայժմ գրեթե չափահաս է, թվում է, թե այլևս երկգույն մտածողությունը պիտի նահանջած լիներ, սակայն այսօր էլհարցադրումն արվում է նույն կերպ՝ Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք: Հայերս այդպես էլ չընկալեցինք այն պարզօրինաչափությունը, որ եթե խնդիր կա հարևանի հետ, ապա պետք է բացառել երրորդ կողմին, քանի որ երրորդներըմիշտ ունեն սեփական հետաքրքրություններ, որոնց արանքում ձևախեղվում է խնդիրը, հարմարեցվում երրորդներիշահերին՝ կորցնելով իր նախնական վիճակը, այն, ինչից ծնվել էր:   Թուրքիայի դեմ սկսված հայերի ապստամբությունները, կամավորական շարժումներն ու ընդվզումներըգազազեցրին Թուրք իշխանությանը, ով ամեն կերպ շահագրգռված էր ոչնչացնել այն ժողովրդին, ով Եվրոպայիհամար դարձել էր Թուրքիայից զիջումներ կորզելու գործիք:
Հայերի պրոպագանդան, Հայոց հարցը Արևմուտքի աչքըխոթելու ձգտումները, զոհերի գնով օտարների գութը շարժելու անմիտ քայլերը, ոչ միայն լեզու դրեցին Եվրոպայիբերանը, ով ամեն պատեհ առիթին դա օգտագործում էր Թուրքիայի դեմ,  այլ նաև պատճառ հանդիսացան, որԹուրքիան թշնամական դիրք բռնի հայերի հանդեպ:   Մեր քաղաքական, ազգային առաջնորդներիպարտականությունն էր ապստամբություն բաևձրացնել Թուրքական պետության դեմ՝ Ռուսաստանին հարմարպահին: Առաջին համաշխարհային պատերազմը առիթ հանդիսացավ, որպեսզի Ռուսաստանը հայերին ներգրավեր ռուս-թուրքական հակամարտության ռազմաբեմ:
Պատմությունը զարհուրանքով կարձագանքի այդ փաստը և կասի,որ սա այլևս հիմարություն չէ, անմտություն չէ, սա եղեռն է…Պատերազմի ժամանակ ապստամբեցնել մի ժողովուրդ՝նշանակում է պարզապես բոլոր իրավունքները տալ պատերազմող երկրի կառավարությանը, որ նա հրով ու սրովոչնչացնի այդ ապստամբած ժողովրդին: Եվ իրենց անձնվիրությունը Կայսրությանը հայերը ցուցահանել են ոչ թեբառերով կազմված զեղումների, ոչ թե ճառերի և դեկլարացիաների, այլ վճռական և չափազանց պատասխանատուգործողությունների մեջ: Ռուսաստանում նրանք կազմակերպեցին իրենց պետական կամավորական զորախմբերը,Թուրքիայում բարձրացրին ապստամբության դրոշակը:
Այս երկու գործողություններով նրանք որոշեցին իրենցդրությունը, իրենց վերաբերմունքը դեպի կռվող կողմերը: Եվ որպես ամփոփում սրա՝ Մակսիմովը վերջին րոպեին,հրաժեշտ տալով գնացող ապստամբներին, ասել է նրանց «Այժմ ինձ թույլ տվեք, պարոննե՛ր, ասելու, որ դուք էշէք»»: Հայերը կանգնեցին մի ճանապարհի վրա, որով այժմ պիտի գնան մինչև վերջը, ուր որ էլ տանի այդ վերջը: Իրենցամբողջ ապագան հայերը կապել են անքակտելիորեն ռուսաց զենքի հաջողության հետ:
Թուրքիան բավականաչափհիմքեր ունի անխնա լինելու. կամավորական խմբերի կազմակերպումը, բոլորովին անկախ նրանց թվից ուպատերազմի մեջ ունեցած դերից, մի բացարձակ մարտահրավեր էր, որ հայերը շպրտեցին Թուրքիայի դեմքին, և նաայս չի մոռանա, չի ների: Թուրքահայաստանում հայերը կատարեցին ամենածանրը հանցանքներից այնկրիտիկական րոպեին, երբ խաղաթղթի վրա էր դրված Թուրքիայի գոյությունն անգամ: Հայերը դավաճանեցինԹուրքիային, դառնալով դեպի Ռուսաստանը՝ անձնատուր լինելով վերջինիս:  Բայց հայերը շատ լավ գիտեին, որ միպարզ օրինապահությամբ կարող էին փրկել իրենց կյանքը և գույքը, խույս տալ հետագա կոտորածներից: Եվ,այնուամենայնիվ, վտանգելով ամեն ինչ՝ վճռականապես երես դարձրին Թուրքիայից: Պրոպագանդելով և ջրի երեսհանելով Հայոց հարցը, հայերը մշտապես տրամադրում էին թուրքերին իրենց դեմ և դրդում վճռականգործողությունների: Հայ ժողովուրդը մշտապես այն դժբախտ մոլորության մեջ էր մնում, որ եթե քաղաքակիրթկոչված աշխարհը՝ Եվրոպան, սառնասրտությամբ է վերաբերվում հայերի կրած անհուն ու անօրինակտառապանքներին, պատճառն այն է, որ նա չի ճանաչում հայ ժողովրդին, չգիտի, որ հայը մի հին կուլտուրականժողովուրդ է, առաջադիմության ընդունակ, դարերից ի վեր եվրոպական քաղաքակրթության առաջավոր պահակԱսիայի խորքերում: Եվ պրոպագանդայի օգնությամբ հայերը ծանոթացնում էին իրենց Եվրոպայի հետ, գովումխաղաղ բնավորությունը, նկարագրում թշվառությունն ու հալածանքները, մարդասիրություն և գթություն հայցում:Ռուս, թուրքական, եվրոպական, ասիական քաղաքական մրցությունների մեջ,  հայ ժողովուրդը իր դառըտանջանքներով դառնում էր առուծախի առարկա: Եթե մեկը հայերին պաշտպան էր հանդիսանում սուլթանինվախեցնելու և նրանից շահավետ ձեռնարկություններ կորզելու համար, ապա մյուսը գնում էր սուլթանինպաշտպանելու՝ ընդդեմ այդ հայասեր դիմակավորված ախոյանի՝ իր այդ պաշտպանությունը հնչուն դրամիվերածելու համար: Հայերը մտածում էին, որ կարող էին փշրանքներ մուրալ իմպերիալիստական գայլերի խնջույքից,ուր ամեն մեկն աշխատում էր՝ որքան կարելի է շատ բան խլել Թուրքիայի մարմնից՝ իր սեփական օգտի համար:Հայերը կարծում էին, թե հանուն մարդասիրության աղաչանք լսեցնել կտան այդ գայլերին:    «Սու~րբ ոգևորություն՝ասում էին այն ժամանակները: Սուրբ երեխայություն՝ պիտի ասեն հետագա ժամանակները: Այսպիսով ճռռան ճառեր արտասանող «հայրենասերները», ովքեր հայ ժողովրդին դրդում էին հեղափոխության,չգիտեին, թե ինչ տագնապ էին պատրաստում իրենց իբր թե պաշտպանած ժողովրդի համար: Աբդուլ-Համիդը պարզու բացարձակ կերպով բաց էր անում իր հղացած հայաջնջումը: Նա պատրաստվում էր իսլամության գլուխն անցած ՝պատերազմ անել հայերի դեմ:
՚՚ Դատապարտել Թուրքիային, նշանակում է դատապարտել 20-րդ դարի միջազգային քաղաքականության ողջ էությունը, նշանակում է արգելք դնել արդեն մեր օրերում ընթացող քաղաքական գործընթացների վրա, որոնց հիմքում կրկին ընկած է ցեղասպանության միջոցով կենսական տարածքներն ազատելու խնդիրը (Տիգրան Հայրապետյան «Երրորդ աշխարհամարտի մատույցներում»): Պատմությունը ցույց տվեց, որ փոխադարձ ոչնչացման մեթոդին հայերիս շրջանում կիրառվեց նաև ինքնաոչնչացման մեթոդը: Խոսքը սեփական ապաշնորհ և հասարակական առաջնորդող ուժերի կողմից ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթ սխալ ընտրության, անմիտ տնտեսվարման և հասարակական կյանքի անխոհեմ կազմակերպման մասին է: Եվ եթե միևնույն նժարի վրա դնենք օտարի հետ ուժային դիմակայության արդյունքում կրող կորուստներն ու սեփական գործունեության հետևանքները, ապա երկրորդի կողմից հասված վնասները անհամեմատ ավելի ծանր են ու ողբերգական, իսկ հեռանկարային առումով՝ անհամեմատ դժվար հաղթահարելի, քան առաջինի դեպքում է: ( Տիգրան Հայրապետյան) Ցեղասպանությունից ի վեր հայ ազգը լացուկոծի մեջ է: Մենք չենք հասցնում նկատել, թե ինչպես ենքծերանում ու նմանվում այն պառավներին, որոնց բան ու գործը ձեռքները ծնկներին զարկելն է: Երբ հանկարծշեղվում ենք մեր հիմնական սովորույթից, օգնության է հասնում Ամենազոր Դասագիրքը, որը մեզ հուշում է, թեինչպես պետք է ողբալ և, միաժամանակ, ինչպես պետք է հայհոյել: Եվ հենց այդ դասագիրքն է խեղաթյուրում մերազգամտածողությունը: Պատմական օրինաչափություններն անձնական, սուբյեկտիվ դարձնելով՝ նա մինչև իսկ Ավարայրի պարտությունը ներկայացնում է որպես բարոյական հաղթանակ, հետո հանելով հաղթանակիպարագայում ինքնին անհասկանալի «բարոյական» կոչվածն էլ, արդյունքում մեծացնում է ստով ու կեղծիքով սնվածսնապարծների սերունդներ: Մինչ մենք 1915 թվականի ցեղասպանությունն ենք սգում, մեր հաջորդ սերունդները մեզ համար են երթկազմակերպելու դեպի Ծիծեռնակաբերդ, քանզի ցեղասպանությունը դեռ չի ավարտվել ու շարունակվում է մինչևօրս: Մեր պատմության գորշ էջերի մեղավորը ո՛չ թուրքն է, ո՛չ վրացին, ո՛չ եվրոպացին, այլ մեղավորը հենց մենքենք, որ հիմարաբար շարունակում ենք հանդուրժել այն քաջնազարներին, ովքեր բախտի բերմամբ ընկել են վագրիվրա ու հեծնում են այն: Մեր պարտությունների ու դժբախտությունների մեղավորը մենք ենք, քանզի թույլ ենքտալիս, որ կոստյումով խամաճիկները ղեկավարեն մեզ և այստեղ-այնտեղ ծամածռվելով՝ ծախեն երկիրը:  Մենքմինչև օրս ցեղասպանվում ենք, քանզի նույնն ենք մնացել ու մեր չտարբերվող հասարակությունից նորից ծնունդ ենառնում այն իշխանավորները, ովքեր միայն բեղերով են տարբերվում այն ժամանակի իշխանավորներից: Բայց դուք նորից կձևացնեք, որ չհասկացաք, թե ինչու եք պարբերաբար տանուլ տվել պատմությանընթացքը, ինչու եք տանուլ տալիս դեռևս չկայացած պատմությունը և Պատմությունն ընդհանրապես:Գրքեր գրե՛ք, ֆիլմեր նկարե՛ք, խորհրդաժողովներ հրավիրե՛ք և կամ վճարե՛ք, որ ուրիշներն անեն այդամենը, ի վերջո, սովորության համաձայն զոհաբերե՛ք տասնյակ հազարներին ձեր արյունարբու ուանկուշտ կուռքերին, որպեսզի գոնե արտաքնապես ու ինքնախաբեության համար սքողեքճշմարտությունը, թե ինչու ձեզ Պետականություն ունենալու շնորհ չի տրված: Բայց ոչ մեկին չեքխաբի, աշխարհը լավ գիտի ձեր էական էությունը, և բարի պտուղ չտվող ծառը կտրվելու է ուշպրտվելու՝ խարույկի մեջ: Այն նույն դժոխային խարույկի մեջ, որից ձեզ 1700 տարի փորձում են ետպահել, բայց ապարդյուն, քանզի ամենամեծ ողբերգություններից՝ 15-ի ցեղասպանությունից հետոանգամ չեք կարողանում հասկանալ, որ աստվածուրացների համար դժոխքը երկրայինարտահայտություններ է ունենում, որ Պետականությունը, ազատ ու անկախ ապրելու իրավունքը՝արարչության, հոգևոր ազատագրության արդյունք է, այլ ոչ խամաճիկների ամբոխին պարտադրվողիրավիճակային հագուրդ:
Տիգրան Հայրապետյան
Պատմությունը իր ողբերգական դրվագներով կրկնվում է նրանց համար, ովքեր այն չեն կերտում, իսկ եթե դատեղի է ունենում մինչև իսկ 21-րդ դարում, ապա, ինչպես Չարենցը կասեր, «…այստեղ արդեն բժիշկ է հարկավոր,անդամահատական աքցան կամ լանցետ…»:
Աննա Գսպոյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել