Զարհուրելի զգացողություն...
Առավոտյան, թեյի սեղանի շուրջ, դստերս հարցրեցի, թե ի՞նչ տեղեկություն ունի Կարեն Ջանիբեկյանի առողջության մասին: Ինքս չէի զանգում... Խնդիրներ կային:
Ու հանկարծ՝ նրա մահվան բոթը: Մահը սրբագրեց մեր հարաբերությունները, մահը տարավ անճիշտ հարաբերությունները, որոնց մեղավորն ինքը չէր, իրեն այդպես էին տրամադրում: Գուրգեն Ջանիբեկյանի որդին չէր կարող վատը լինել: Պարզապես՝ տրամադրում էին...
Հիմա էլ չեն տրամադրի:
Ցավում եմ, վշտակցում զավակներին:
Կարեն Ջանիբեկյանը միշտ կհիշվի մեր դերասանական արվեստում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել