Քանի դեռ սահմանի վրա անմեղ զիվոր է զոհվում, մենք անգործության մատնվելու իրավունք չունենք։ Այդ զինվորների արյունը մեր խղճի վրա է, յուրաքանչյուր հայ քաղաքացու, ով չի կարողանում այնքան ուժեղ լինել, որ ուժեղ պետություն կառուցի և ապահովի իր ազգային անվտանգությունը։ «Պատերա՞զմ, թե՞ թվացյալ խաղաղություն». այս հարցի լուծման համար ազգային ուժերը լուրջ քննարկումներ պիտի անցկացնեն, միավորվեն և միացյալ բանաձև ներկայացնեն Պաշտպանության նախարարությանը, որի գործողությունների քարտեզից անտեղյակ ենք և չգիտենք՝ իրականում ինչ է տեղի ունենում սահմանին։ Օրինակ, ես ուզում եմ մեկնել սահման՝ իրադրությանը ծանոթանալու հենց Պաշտպանության նախարարության հետ, որպեսզի հանգիստ լինեմ, որ այդ կառույցն անում է մաքսիմալը։ Շուտով դիմելու եմ, և եթե ձգտեն ինձ հեռու պահել դրանից, ուրեմն ամեն ինչ այնպես չի, ինչպես ներկայացվում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել