osvwj3QWHd8Yerevannews.am-ը գրում է.

Ճաշակին ընկեր չկա, սակայն YerevanNews.am-ի հյուր դերասանուհի Անի Երանյանի աննման գեղեցկությունը չգնահատելը գրեթե «հանցագործություն» է: 

- Ո՞ր հատկանիշն է Ձեզ համար համարվում կանացիության ցուցանիշ:

- Կանացիութունն ինքնին ցուցանիշ է կնոջ համար: Հենց կանացիությունն է, որ կնոջը դարձնում է լավ մայր, լավ քույր, իսկ տղամարդկանց համար մեծ թուլություն: 

- Ո՞վ է Ձեզ համար հանդիսանում կնոջ իդեալ: 

- Կարծում եմ յուրաքանչյուր աղջկա համար կնոջ իդեալն իր մայրն է: Ինձ համար այդպես է: Մայրիկս ունի իդեալական կնոջ բոլոր հատկանիշները: Նրանից ես շատ բան եմ սովորել: Երբեմն իմ ներսում նրան այնքան եմ սիրում և մեծարում, որքան Սուրբ Մարիամին: 

- Հաճա՞խ կարելի է տեսնել Անի Երանյանի արցունքները:

- Անի Երանյանի արցունքները կարող են հաճախ տեսնել էկրանից, բայց առօրյայում՝ ոչ: Ասում են, որ արտասվելն ուժեղ մարդկանց բոնորոշ հատկանիշ է, բայց ես ինձ համարելով ուժեղ մարդ այդ հարցում հակասում եմ:

- Ումի՞ց կամ ինչի՞ց եք նեղացած ամենից շատ:

- Մարդկանցից, ովքեր կորցրել են իրենց ազգությունը, իրենց հավատքը,իրենց կրոնը, միմյանց հանդեպ ունեցած սերը,սերը «սիրո» հանդեպ, սերը Աստծո հանդեպ: Նման մարդիկ շատ արագ քայլերով աշխարհը տանում են կործանման… ամենաշատն աշխարհից եմ նեղացած:

- Պատահե՞լ է, որ սխալ եք եղել, բայց ներողություն չեք խնդրել:

- Սխալը յուրաքանչյուրի համար է, և յուրաքանչյուրս կարող ենք սխալ գործել, բայց ցավոք սրտի ոչ բոլորն են կարողանում իրենց մեջ ուժ գտնել և նորողություն խնդրել իրենց սխալի համար: Ես երբեք չեմ ամաչում ներողություն խնդրելուց, քանի որ դա մարդուն բնորոշ ամենակարևոր հատկանիշներից մեկն է:

-Ե՞րբ է մեռնում սերը:

- Կան սերեր, որոնք չեն մեռնում. Ծնողական սերը, Աստծո սերը, երեխայի սերը: Համենայն դեպս ինձ համար այդպես է: Ինձ այդպես են սովորեցրել և դաստիարակել: Բայց կողակցի սերը, որքան էլ հզոր լինի, կարող է մեռնել միայն և միայն նրա ձեռքերով: Սերը չի մեռնում, նրան սպանում են, նրան դանդաղ ոչնչացնում են, իսկ հետո նորից սեր հայցում: Ասում են.« Կոտրված բաժակը որքան էլ լավ կպցնես, միևնույն է հետքը մնում է»: Իսկ ես կասեմ, որ երբեք չեմ էլ փորձի կոտրված բեկորները հավաքել:

- Արձակած նետ, ասված խոսք, մանկություն: Շարունակեք անդառնալի երևույթների շարքը:

- Այն ամենն, ինչ կարող էիր անել, բայց չես արել… այն ամենն, ինչ արել ես, բայց պետք է չանեիր: Ժամանակը ցավոք սրտի ետ չես կարող տալ, բայց, եթե նույնիսկ դա հնարավոր լիներ, միայն չարածներս կանեի, քանի որ արածներիս համար չեմ փոշմանում:

- Ումի՞ց եք շնորհակալ ամենքից շատ:

- Աստծուց: Ես ամեն օր շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ կամ, որ առողջ եմ, ունեմ ծնողներ, սիրած աշխատանք, ընկերներ: Շնորհակալ եմ, որ ամեն առավոտ բացում եմ աչքերս և տեսնում արևը: - Երբ փոքր էիք, երազու՞մ էիք նմանվել Ձեր սիրած տիկնիկ:- / ժպտում է / Զարմանալի զուգադիպութուն տվյալ հարցի շուրջ, քանի որ հենց այսօր տնից դուրս գալիս մայրս ասաց, որ անչափ նման եմ իմ ֆրանսիական տիկնիկին, որը մինչ այժմ իր թափանցիկ տուփով դրված է իմ ննջարանում: Չեմ հիշում երազել եմ, թե ոչ, բայց ակամայից նմանվելը, կարծում եմ, հենց դրա հետևանքն է:

Հարցազրույցի ավարտին ուզում եմ նաև հավելել, որ Անին ոչ միայն տաղանդավոր է ու գեղեցիկ, այլ նաև շատ հետաքրքիր և ուրույն անհատականություն է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել