Ինչ-որ պահ անհետացած և «գտնված» Վլադիմիր Վլադիրմիրովիչը երեկ ևս մեկ անգամ մկանունք է ցուցանել:
Ասելով, որ ինքը «տեղյակ» չի եղել, և ոչ թե ինքն, այլ Մոսկվան (ուժայիններն էլի) պատրաստ է եղել կիրառել միջուկային զենք Ղրիմի «գրավման» ժամանակ:
Նկատի ունենալով ամերիկյան «Դոնալ կուկ» ավիակրին ռուսական ծովային ավիացիայի մոտեցումը:
Ոզնուն էլ հասկանալի է, որ տեղի է ունեցել բոլորովին այլ օպերացիա:
Ռուսաստանը ոչ թե ցանկացել է հարվածել, նույնիսկ ոչ թե մկաններ ցուցանել, այլ..
Այո, խափանել, ավիակրի վրա եղած, այպես ասած, ամերիկյան «Հարպ» համակարգի գործունեությունը:
Հիշենք, որ «Հարպը» համակարգ է, որն ունի երկու անչափ կարևոր գործառնություն. ազդեցություն է թողնում տվյալ վայրի կլիմայի վրա` ուզածն անելով այնտեղ` քաղաքական նպատակներ հետապնդելով և հոգեբանական` իր ազդեցության տակ քաշելով տվյալ վայրում ապրող մարդկանց գտակցությունն ու ենթագիտակցությունը` մղելով նրանց քայլերի, և մարդկանց թվում է, թե դրանք իր քայլերն են (ի դեպ, շատերը չեն բացառում, որ նման տեխնոլոգիա է կիրառվել նաև Պերմյակովի նկատմամբ, չնայած այնտեղ թիմ է գործել):
Հենց Հարպ համակարգերն են գործել գունավոր ու արաբական բոլոր հեղափոխությունների ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել