Աբսուրդ բան է ստացվում..
Անցած ամռանը Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց, թե հնարավոր է՝ ԲՀԿ-ն աշնանը քննարկի իրեն ընդդիմադիր հռչակելու հարցը: Գագիկ Ծառուկյանը նույն հարցով հայտարարեց, թե ԲՀԿ-ն երբեք չի կարող ընդդիմադիր դառնալ: Աշնանը Ստեփան Մարգարյանը հայտարարեց, թե հնարավոր է՝ 2015-ի ձմռանը ԲՀԿ-ն իրեն հայտարարի ընդդիմադիր: Հիմա ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է, թե ԲՀԿ-ն ընդդիմադիր է: Ենթադրենք, այս պատմություններերից հետո Գագիկ Ծառուկյանը դրանից խռովել ու կուսակցությունից դուրս է գալիս, ինչը հասկանալի է... Բայց, ախր, կարծեք, Վարդան Օսկանյանի ուզածը եղել է. նա ինչո՞ւ է դուրս գալիս ԲՀԿ-ից, եթե ԲՀԿ-ը վերջապես հայտարարեց, որ ինքն ընդդիմադիր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել