Մի միտք արտահայտեմ, միայն չասեն՝ ֆանտաստիկ ժանրից է. հիմնավոր պատճառ ունեմ այդպես մտածելու: Ես կասկածում եմ, որ Մոսուլի հնագիտական թանգարանում ոչնչացվել են արժեքավոր արձանները: Հնարավոր է, որ մի օր դրանք ջրի երես դուրս գան սև շուկայում, իսկ կադրերում հնարավոր է, որ կրկնօրինակ արձաններ էին: Բոլորին էլ հայտնի է, որ իսլամիստները տաղանդ ունեն քարոզչական հոլովակներ նկարելու և մոնտաժելու: Հ.Գ. Երբ Սիրիայում իսլամիստները գրավեցին հնագույն քրիստոնեական Մաալուլա գյուղաքաղաքը, հայտարարում էին, որ ոչնչացրել են սրբապատկերները, բայց քաղաքն ազատագրելուց հետո պարզվեց, որ մարդիկ տեսախցիկների առաջ մի քանիսն էին վառել. վաճառել էին սև շուկայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել