Քաղաքականության կենտրոնում պիտի մարդը լինի, հայաստանցի ու արցախցի, Ծալկայից կլինի, թե Բեյրութից, մարդը, հայ մարդը և հետո քաղաքացին, Արցախը, հայ-թուրքական արձանագությունները, արտարժութային վայրիվերումները, ՀՀԿ-ն կամ ԿԸՀ-ն։ Դեմքով դեպի բանվորը, բժիշկը, զինվորը, շինականը՝ ահա ձեզ նոր լոզունգ, հարգելի ապահովականներ։ Հարյուր դոլար թոշակ եք տալիս ու պետության հաշվին գործուղումից գործուղում մեկնում։ Մի օր ԵԱՀԿ նիստի եք, մի օր ՄԱԿ-ի Արևելյան Համագործակցության հանձնաժողովի, մի օր էլ Արևմտյան։ Հիմա էլ Աստված է տվել, աշխարհով մեկ, ժպիտները դեմքին դիմակած, հանդիպումներ ու դասախոսություններ կկարդաք Մեծ Եղեռնի թեմաներով։ Կսկսեք անմոռուկից, կավարտեք տեղի փաբերում, տեղի «լավ տղերքի» հետ, որոնք ձեր բոլոր սերունդների հետ լավ են ու լավ են լինելու։

Մեր փրկությունը ձեր շուրջ առաջացած արհամարհանքի մեջ է, որ հույս է տալիս ենթադրելու, թե ապագա սերունդները կխուսափեն ձեզ նմանվել ու շուտով կբռնեն ազգային վերափոխումների ճանապարհը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել