Մոռացեք շարժական տեսախցիկների, շտատիվների ու մնացյալ զիզի-բիզի բաների մասին: Բրիտանացի այս լուսանկարիչը, վտանգելով սեփական կյանքը, մի քանի ոտնաչափ հեռավորությունից նկարահանել է աշխարհի ամենավտանգավոր գիշատիչներին: Մահվան հետ դեմ առ դեմ:

Ջոնաթան Գրիֆիտսը պահել է իր տեսախցիկը վագրերի, արջերի, առյուծների, հովազների առաջ և միայն Աստված գիտի թե նրան ինչպես է հաջողվել ամեն անգամ խուսափել մահից: Նրա վրա մեկ անգամ չէ, որ հարձակվել են և փորձել հոշոտել, բայց նա հրաշքով փրկվել է:

32 ամյա նկարիչը Կանադական վայրի բնությա մեջ օրեր ու շաբաթներ է անցկացրել՝ դիմանալով -40 աստիճան ցրտին ու սովին: Նա մի քանի օր շարունակ շահում էր այն կենդանու վստահությունը, որին ուզում էր նկարել:

Նա կենդանիներին լուսանկարում էր գայթակղելով սնունդով՝ հիմնականում հավի մսով:

Այս նկարում աձյուծը հարձակվում և հարվածում է օբիեկտիվին

Այս նկարում վագրն այնքան մոտ էր օբիեկտիվին, որ շնչառության հետքերն է թողել նրա վրա:

Ջոնաթանը պռոֆեսիոնալ նկարիչ չէ, նա ընդամենը 2 տարի առաջ է լուսանկարչական սարքը նվեր ստացել իր ընկերուհուց:











