«Արթիստս ֆոր Փիս»-ը և «Էֆ Էմ Էս Մեդիա»-ն ներկայացնում են նոր երաժշտական նախագիծ` The Final Game-Վերջին խաղ՝ ամերիկահայ հայտնի դերասան Քեն Դավիթյանի մասնացությամբ։ Տեսահոլովակը կդառնա «Ո՛չ ռասիզմին» միջազգային քարոզարշավի մի մաս, որի նպատակն է փոխել համաշխարհային պատկերացումները, մարդկանց վերաբերմունքը, կոչ հանդուրժողականության, բարության և խաղաղության։ Մեկ տարի առաջ, երբ Բարսելոնայի պաշտպան Դանի Ալվեսին բանան նետեցին, վերջինս բարկանալու փոխարեն բանանը կերավ խաղի ժամանակ և շարունակեց խաղն այնպես, ասես ոչինչ չէր պատահել։ The Final Game երաժշտական-հումորային տեսահոլովակը ֆուտբոլային խաղի միջոցով դատապարտում է ռասիզմը։ Երգի ավարտին տարբեր համաշխարհային, ճանաչված և սիրված երգիչներ, ինչպիսիք են՝ Սթիվի Ուոնդերը, Չաքա Քանը, Ժոսլին Բերոարը և ուրիշներ, իրենց ուղերձով խաղաղության և համերաշխության կոչ անելով, միանում են ռասիզմի դեմ պայքարին։ 

Երգը նվիրված է «Արթիստս ֆոր Փիս» կազմակերպության հիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել