Խնդրում եմ, հնարավորության դեպքում բացատրեք, ես էլ հասկանամ ու հավատամ, որ դա հնարավոր է.
Այն դեպքում, երբ մարդիկ` անընդմիջում Նժդեհից մեջբերումներ են անում, կամ հպարտ դեմքով նայում են զորավար Անդրանիկի նկարին ու փառաբանում նրան, երբ Իսահակյան ու Սևակ են արտասանում, կամ Մոնթեի կերպարի առջև` ի ցույց դնում խոնարհում ու հարգանք, հիշում են Թաթուլ Կրպեյանին, Դուշման Վարդան Ստեփանյանին ու Կարո Քահքեջյանին, տեղն եկած տեղը պնդում, որ ասենք` Մանվել Եղիազարյանն ու Ալբերտ Բազեյանը անձնվիրաբար են հոգի ու արյուն դրել Արցախյան պատերազմում ու էլի ու էլի, շատ ու շատ նմանատիպ մոտեցումներ, որոնք ինչ խոսք օրինակելի են և ուսանելի, և այդ ամենից զատ, կուրորեն երկրպագում են` եղած-չեղած, իրականում ոչնչության համախտանիշով օծված կեղեքիչներին ու սրբապիղծներին, կամ փառաբանում` ազգի ճնշող մեծամասնության զայրույթն առաջ բերող և նույն ազգի ատելությանն արժանացած կրակ ու պատիժներին, որոնց պակասը, ցավոք չի զգացվում, ինչպե՞ս, ախր ինչպե՞ս է դա նրանց հաջողվում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել