Լինենք զգոն և պատրաստ: Լիովին նորմալ է, որ ուրախացել ենք ազիկստանի տնտեսության այս ցնցումով. բոլոր ժամանակներում, բոլորը ուրախացել են թշնամու անհաջողությունների և աղետների վրա: Բայց խոսեմ այլ բանի մասին: Տարվա սկզբին Հեյդարի վաստակը գլուխ էր գովում, որ իրենց ֆինանսական շուկան ապահովագրված է ցնցումներից և ճգնաժամային իրավիճակներից, բայց մի գիշերվա մեջ փուչիկը պայթեց: Հիմա Հեյդարի վաստակը պետք է մի բան մտածի, որ շեղի իր քաղաքացիների ուշադրությունը և փրկի իր պարծենկոտ դեմքը: Կարծում եմ, որ կսկսվեն կրկին դիվերսիոն ներթափանցման փորձերը և սադրանքները. ավագ եղբոր` Թուրքիայի համար ուշադրություն շեղելուց բացի, արդեն ունի սեփական պրոբլեմն ու պատճառը: Կարծում եմ՝ իզուր չէ, որ գիշերվա դիվերսիոն փորձի արդյունքում ունեցած զոհերից մեկի անունն արդեն չթաքցրեցին: Հնարավոր է, որ էլի սրեն իրավիճակը և չթաքցնեն զոհերը, որ մարդիկ այս անգամ լարվեն և ճգնաժամի մասին մտածելու սիրտ չունենան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել