Մի գաղտնիք բացեմ...
Երկար տարիներ լռել եմ, գուրգուրել այդ գաղտնիքը, բայց քանի որ այսօր երկուսն էլ չկան՝ բացահայտեմ: Նրանք ինձ երկնքից կներեն:
1986 թվականին վախճանվեց Մետաքսյա Սիմոնյանը...
Հուղարկավորությունը բացառիկ էր...
Օպերային թատրոնի ճեմասրահի մի անկյունում կանգնած էր ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
Մոտեցա: Աչքերն արցունքներով լցված էին: Ձեռքերը դողում էին: Ձեռքը դրեց ուսիս.
-Լևոն ջան, մեր Մետաքսն էլ չկա:
Ու լաց եղավ երեխայի նման:
- Ախր, էսքան տարի ուժ չեմ գտել իմ մեջ, որ իրեն ասեմ, որ բացեմ սիրտս... Ինքն աստվածուհու նման բարձր էր, անհասանելի... Ախր, ո՞նց ռիսկ անեի ու ասեի, որ սիրում եմ, սիրահարված եմ... Երևի իմ կյանքի ամենամեծ ու ամենագաղտնի սերն էր...

Արցունքները վարար գետի նման թափվեցին աչքերից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել