Իհարկե, սովորաբար հասարակությունն առավել հակված է պրագմատիկ մոտեցումների և վերլուծությունների, սակայն հասարակությունն էլ ունի պրագմատիզմի որոշակի սահման, որը չի կարող աներևույթ լինել, և վաղ թե ուշ, հասարակությունը կարող է փոխել իր վերաբերմունքը` երևույթների և կոնկրետ մարդկանց նկատմամբ:
Դատելով վերջին զարգացումներից, որոնք անընդմիջում` հասարակության մոտ ծնում են նորանոր հարցականներ և սթրեսներ, կարելի է եզրակացնել, որ պրագմատիզմի` համբերատար սահմանը, ի վերջո մոտ է հատվելուն, իսկ դրա արդյունքում հավանական ցնցումներն ու հետցնցումներն առավել անկանխատեսելի են դառնում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել