Հայեր ջան, էս ի՞նչ ցեց ա ընկել մեր մեջ։ Հազիվ ենք հաղթահարել տեղայնացման միջոցով պառակտվելու սովորույթը`գաղթական, եռլական, տեղացի, ախպար, հայաստանցի, ղարաբաղցի: Հիմա իրարից ի՞նչ ենք ուզում։ Հիմա էլ սկսել ենք վիճել Արցախի կարգավիճակի շուրջ: Մինչև վերջերս ոչ ոք չէր բարձրաձայնում, որ իր համար դա մեծ պրոբլեմ է: Կարծես բոլորս էլ գիտեինք, որ ԼՂՀ հռչակումը ճանապարհ է դեպի ՄԻԱՑՈՒՄ: Բայց հիմա իրար ենք ուտում. Կարծես արդեն ճանաչվել է ԼՂՀ անկախությունը, և վիճում ենք՝ լինել մեկ երկիր-մեկ պետություն, թե` մեկ երկիր-երկու պետություն: Սպասեք, հաղթանակներս լինի վերջնական և հետո կորոշենք՝ մեկ-մեկ, թե մեկ-երկու ձևաչափով ենք առաջնորդվելու: Ձուկը ջրում՝ բանավիճում ենք: Հ.Գ. Էմինի հետ էլ էին վիճում Հայաստանի ազատագրումից հետո կառավարման համակարգի շուրջ. Այդպես էլ կռվելով մնացինք, իսկ Հայաստանը`լծի տակ: Անցյալով պետք չէ ապրել, բայց սովորել պետք է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել