Հանուն Լեոյի`  մայրիկն ընտրեց ծանր երկընտրանքի երկրորդ տարբերակըHaynews.am-ը գրում է․
Վերջին մի քանի օրերին հայաստանյան և արտերկրի մի շարք լրատվամիջոցներ ներկայացրել էին Bring Leo Home դրամահավաքի պատմությունը, որը նախաձեռնել էր Երևանում Դաունի համախտանիշով ծնված երեխայի հայրը՝ նրան Նոր Զելանդիա տանելու և այնտեղ խնամքը կազմակերպելու համար:
Լեոն, ում մայրը հայ է, հայրը` նորզելանդացի, ծնվել էր Դաունի համախտանիշով: Հայրը դրամահավաք էր սկսել Bring Leo Home խորագրով և արդեն հազարավոր դոլարների նվիրատվություն ստացել:
Անհրաժեշտ 60 հազար դոլարի փոխարեն 9 օրվա ընթացքում հավաքվել է ավելի քան 215 հազար դոլար:
Երեխայի հայրը՝ Սեմյուել Ֆորրեսթը Disabilityinfo-ի հետ զրույցում իրավիճակը ներկայացնելիս ասել էր, որ հայ ծնողները կարծրատիպեր ունեն իրենց երեխաների նկատմամբ, և եթե երեխան չի համապատասխանում դրանց, պարզապես հրաժարվում են նրանից. «Հիվանդանոցում, որտեղ տղաս ծնվել է, նշեցին, որ Դաունի համախտանիշ ունեցող երեխաների 98%-ից ծնողները հրաժարվում են:
Կարծում եմ` հայ ծնողները կարծրատիպեր ունեն իրենց երեխաների նկատմամբ. նրանք իրենց երևակայության մեջ գծում են իրենց իդեալական երեխային, և երբ նորածինը չի համապատասխանում դրան, կարող են լքել նրան: Ուսումնասիրելուց հետո հասկացա, որ սա բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև նախկին ԽՍՀՄ այլ երկրների: Բացի դրանից, ծնողները վախենում են հասարակական կարծիքից»,- ասել էր նա: 

Իսկ ABC-ին տված հարցազրույցում Ֆորրեսթը հայտնել էր, որ իր կինը՝ Ռուզան Բադալյանը, իրեն ընտրության առաջ է կանգնեցրել. կամ երեխայից պետք է հրաժարվեն, կամ` բաժանվեն: 

Այսօր Լեոյի մայրիկը` Ռուզան Բադալյանը, ֆեյսբուքյան իր էջում հայտարարությամբ հանդես եկավ, որում գրել է.

«Հունվարի 21-ը կյանքիս ամենաերջանիկ օրն էր, որովհետև վերջապես ծնվեց այդքան երկար սպասված բալիկս։ 06․30-ն էր, որ տղաս ծնվեց, ու այդ պահից ի վեր միայն հիշում եմ բժիշկների տագնապած դեմքերը։

Արթնացել եմ մի քանի ժամ անց նարկոզից հետո։ Առաջին հարցս բնականաբար եղել է, որտեղ է երեխան։ Ու հիշում եմ իմ կողքին հավաքված հարազատներիս ու բժիշկների տխուր դեմքն ու դատավճռի նման հնչած խոսքերը «Երեխան դաունի սինդրոմ ունի»։ Թե ինչ եմ ապրել էդ րոպեին, թող դա մենակ ինձ հայտնի մնա։

Դեռևս շոկի մեջ էի, երբ եկավ բժիշկն ու խնդրեց որոշում կայացնել, եթե երեխային չեմ վերցնելու, ինձ ու փոքրիկին չտանջելու համար Լեոյին չբերեն մոտս։ Կյանքիս ամենադաժան որոշումը, որ ես պետք է կայացնեի առավելագույնը մի քանի ժամվա ընթացքում։

Առաջինը, որ ես մտածեցի երեխայի հիվանդության մասին լսելուց հետո, որ չեմ ուզում, որ իմ երեխան ապրի կարծրատիպերով խեղդված մեր երկրում, ուր չկան նման երեխաների համար որևէ հնարավորություններ: Ես ուզում եմ, որ նա լինի հասարակության մեջ ներգրավված ու ընդունված, ինչը մեր երկրում իրականություն դառնալու համար տարիներ ու տարիներ են պետք:

Ես տեսա բժիշկների հայացք փախցնելը, հարազատներիս լացակումած դեմքը,ստացա ցավակցական զանգեր, ու հասկացա, որ փոքրիկի համար քիչ թե շատ վայելուչ կյանք ապահովելու համար հարկավոր է, որպեսզի նա տեղափոխվի Նոր Զելանդիա, որտեղից նրա հայրն է: Այն, որ Նոր Զելանդիայում երեխայի կյանքն ավելի լավը կլինի, չէր ժխտում նաև իմ ամուսինը, որ իր բոլոր հոդվածներում գրում է, որ հասկանում է` Հայաստանում փոքրիկը չի կարող ունենալ իրեն արժանի կյանքը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել