Չեմ հասկանում, թե ինչպես կարող էր Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը քաղաքական պայքարի մեջ մտնել «100-ամյակը առանց ռեժիմի»  խայտառակ կարգախոսով:

Ինչպե՞ս կարելի է ներքաղաքական խնդիրները բերել ու կապել Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի օրը տարբեր երկրներից հազարավոր մարդիկ, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնյաներ գալու են Հայաստան, հայ ժողովրդի հետ միասին ծաղիկներ դնելու Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ, հարգելու անմեղ զոհերի հիշատակը: Եվ արի ու տես, որ մի խումբ հայեր պատրաստվում են հիշատակի օրն օգտագործել ինչ-որ ներքաղաքական խնդիրներ լուծելու համար: Մի՞թե չեն հասկանում, որ այդ քայլով ընդամենը ջուր են լցնում Էրդողանի ջրաղացին, ով ոչ մի բան չի խնայում ապրիլի 24-ին համաշխարհային հանրության ուշադրությունը Երևանում կայանալիք Ցեղասպանության հետ կապված միջոցառումներից շեղելու համար:
Հ.Գ. Տհաճությամբ եմ հիշում, երբ տարիներ առաջ` ապրիլի 24-ին, ՀԱԿ-ի մի խումբ ակտիվիստներ, Ստեփան Դեմիրճյանի հետ միասին «Լևոն, Լևոն» վանկարկերով, իջնում էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել