Ադրբեջանը որ սադրանք է նախապատրաստում, դա ակնհայտ է։ Ինձ չի թվում, որ իրենց զինվորները տեղի գյուղացիների հետ վիճել են, և դրա համար երկու օր է՝ կրակում են սեփական բնակավայրերի վրա: Պատկերացնենք, որ դա այդպես է, որ վեճի պատճառով կրակել են։ Մի ժամ, երկու ժամ, բայց հետո կգային և այդ զինվորների ականջներից կքաշեին, կպատժեին վերջին խստությամբ: Սրանք տեսնում են, որ իրենց դիրքապահներին և հատուկ ջոկատայիններին զոռով էլ չեն կարողանում ուղարկել դիվերսիայի կամ ստիպել, որ մեր տղերքի վրա կրակեն, որ վախը թույլ չի տալիս, որ անգամ անհնազանդին գնդակահարելով բան դուրս չի գալիս, որոշել են զինվորներին մոտիվացնել: Կկրակեն սեփական գյուղերի վրա, կասեն՝ տեսեք, հայերը մեր խաղաղ գյուղերն են գնդակոծել, մարդիկ են տուժել, իսկ դա, իրենց կարճ խելքով, ոգի կտա զինվորներին: Սպասենք, որ շուտով Հեյդարի վաստակը սպանդ կկազմակերպի իր սահմանամերձ գյուղերում և կհայտարարի, որ հայ դիվերսանտներն են դա արել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել