Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած սաֆարովյան տիպի ոճրագործությունից հետո մի միտք ինձ հանգիստ չի տալիս:
Այս չորս ֆաշիստը, որոնցից մեկի հայրը նույն ինստիտուտի պետի տեղակալն է, ավարտելուց հետո պիտի գնային հրամանատարական պաշտոնների...
Նույն վայրագությամբ նրանք զինվորների էին սպանելու և մնալու անպատիժ, որովհետև ուրիշների երեխաներին դաստիարակելու համար պաշտոն ստացած սպառազինությունների գծով փոխհրամանատարը պիտի փրկեր իր տղային՝ շատ անմեղների դատապարտել տալով...
Ուստի, կոչ եմ անում. դատել ոչ միայն տղային, այլև հորը՝ գնդապետին, որն իր հարկի տակ ֆաշիստ է մեծացրել...
Ու՞մ են ծնողները վստահում իրենց զավակներին՝ ռազմական ինստիտուտ ուղարկելով. մեծահարուստ դարձած ու հաբռգած գնդապետի՞ն, որի տղայի վարած մեքենան դիրքերում երկիր պահող սպաների առնվազն 5 տարվա աշխատավարձն արժե...
Տղաս հրամանատար ունի՝ մայորի կոչմամբ: Համեստ ու խելոք մի անձնավորություն՝ զինվորի կյանքի համար իր կյանքը չխնայող: Ապրում է չափազանց համեստ՝ դժվարությամբ հոգալով իր ընտանիքի պետքերը: Այս մայորը երբեք չի կարող երազել ճոխ ապրելու մասին: Իսկ ահա ռազմական ինստիտուտի սպառազինությունների գծով տեղակալն իր ֆաշիստ զավակի համար շքեղաշուք ավտոմեքենա է գնել: Բա մեկը չկա՞, հարցնի, թե՝ պարոն գնդապետ, էդ ինչե՞ր ես թալանել, որ այդ ավտոմեքենան ես գնել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել