Հարգարժան ու թանկագին օլուխը` պարոն Ուորլիքը, էդ որ ասում է` անհանգստացած ենք բռնություններով շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանում, ի՞նչ նկատի ունի էս հանկարծահաս քնից զարթնածը. ոստիկանների ծե՞ծը նախախորհրդարանին, թե՞ ուրիշ բան, ասենք` կրակոցներն ու դիվերսիաները...
Եթե կրակոցներն ու դիվերսիաները, բռնությունս ո՞րն է...
Եթե առաջինը...
Բա ըտենց էլ ասա... 
Ու ի՜նչ օպերատիվ-տիեզերական արագություն արձագանքման:
Թե չէ` երբ ինքնաթիռը խոցվել էր, մտածեցինք՝ համանախագահները... մեռել են կամ էլ խոր քուն մտել, ահագին ժամանակ ձեն-ձուն չկար, մինչև ուշքի եկան ու դատապարտեցին «կողմերին»...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել