Հիմա որ ես կռված չեմ, ինձ կարելի ա ծեծե՞լ։ Ի՞նչ կապ ունեն մարդու արածները, երբ դա եղել է օրենքի խախտում։ Ինչ է՝ ով կռված չի, տանից դուրս չգա՞։ Դատապարտում եք, ուրեմն ճիշտ շեշտադրում կատարեք. ոչ մի օրենսգրքում գրված չէ, որ մարդուն կամայական ծեծի ենթարկել չի կարելի, եթե նա ԱՍԱԼԱ-ի մարտիկ է կամ ազատամարտիկ, այլ ընդհանրապես չի կարելի: Եթե շեշտադրում եք նրանց նախկին վաստակը, և միայն ըստ դրա չէր կարելի ծեծել, ապա դուք շարքային ջուր ծեծող եք, էլ չխոսեմ՝ հայաստանցի-ղարաբաղցի բաժանարար գիծ դնողներն ինչ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել