Կարծում եմ, որ նախախորհրդարանի հետ վերջերս տեղի ունեցող բոլոր այլանդակությունները մեկ նպատակով են` հասկացնել, որ Ապրիլի 24-ին չհամարձակվեք կրքեր բորբոքել, ջարդելու ենք, առանց նայելու, թե ով է:
Եթե մեկը կա, ով իշխանափոխության որևէ ռեալ շանս բաց չի թողել 2008-ից ու նետվել ա բարիկադների, դրանցից մեկը ես եմ: Բայց... այդ օրը դեմ եմ ու չեմ զարմանա, եթե բազմաթիվ ընդդիմադիրներ էլ դեմ լինեն:
Հասկանում եմ, որ այդ օրը Հայաստան են ժամանելու նաև բազմաթիվ սփյուռքահայեր (իսկ նախախորհրդարանի հիմնական ներուժը հենց Սփյուռքից է), կարող է թվալ, թե միջազգային հանրության ուշադրության ներքո չեն համարձակվի ջարդուփշուր անել ցուցարարներին... Չկա նման բան: Ռեժիմը վաղուց արդեն թքած ունի այդ ամենի վրա: 
Պետք է հասկանալ մի պարզ բան` ռեժիմները գալիս ու գնում են, իսկ երկրիդ վարկանիշը, Ցեղասպանության հարցի պահանջատիրության պայքարը բաներ են, որ պիտի եկող սերունդների, հաջորդ իշխանությունների համար ուժեղ պահենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել