ԲՀԿ-իկներն իսկապես անտանելի են դառնում:
Ղազարյան Պետրոսն էսօր երեք բառ է գրել, երեքում էլ ուղղագրական սխալներ է թույլ տվել:
Ուղղագրական` ոչ սրբագրական, ինչպես բոլորս, ես էլ ձեզ հետ: Ես գազետչիկ-արտադրող եմ, դրա համար տառերը երբեմն կուլ եմ տալիս, հետո ինքս ինձ ուղղում: Պետրոսը ոչ միայն ուղղագրականներ է թույլ տվել, այլև բարեխղճություն չի ունեցել ուղղել իր սխալները...
Չնայած` աչքիս ԲՀԿ-ում սաղ պետք է... հասկացաք:

Ահավասիկ` Պետրոսի քերթվածքը. 
«Էսօր մեր պաշտոնիաները հպարտաությամբ ասում են ,որ բանակն ամենակայացած ինստիտուտն է:Եթե անկեղծ լինենք ՝միակ կայացածն է:
Բայց ի՞նչ ուրախանալու բան կա դրա մեջ: Էն, որ մնացած ինստիտուտները փդած և ոչ կենսունա՞կ են»:

Հ.Գ. «Պաշտնիա» չէ` պաշտոնյա է: «Փդած» չէ` փտած է:
Բարով վայելեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել