Imyerevan.com-ը գրում է․

Սահմանից ստացվող բացասական հաղորդագրությունները շատանում են, շատանում է նաեւ բթացած ուղեղների քանակը:

Համացանցից օգտվողի, առավել եւս՝ լրագրողի համար վերջին տասնօրյակը լարված էր: Ավետիսյանների սպանությունը, հետո՝ փրկված 6-ամսական երեխայի մահն անհասկանալի թմբիրի մեջ գցեցին բոլորիս: Հունվարի 21-ի առավոտը սկսվեց՝ ինչպես նախորդ 10 օրերին՝ համակարգիչ, սեւ նկարներ, լուրեր, լուրեր ու նորից լուրեր, ի դեպ, որպես կանոն՝ բացասական ու ճնշող:

Առավոտյան տեղեկացանք, որ Քարվաճառում զինծառայող է զոհվել՝ 1982-ին ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը: Lուրը գրեցինք, տեղադրեցինք կայքում, հետո վերից վար հիշեցինք հարևան պետության ազգուտակն ու անիծեցինք հայի սև բախտը: Արդեն երեկոյան Տավուշից ստացվեց նոր լուր, հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել էր 1980-ին ծնված Արման Ռաշիդի Ուդումյանը. համակարգիչը միացրի, մի կերպ գրեցի օրվա երկրորդ մահազդը, մտքումս հայհոյեցի Իլհամին, էն սև բախտն ու դիվանագիտական դատարկ սեղանները, որոնց վրա բլոտից այն կողմ ուրիշ ոչ մի խաղ չեն խաղում( էլ ուր մնացած շախմատ): Ու վերջ. ինքս ինձ բռնացրեցի էն մտքի վրա, որ այս ամիս ամեն շաբաթ մի քանի նման հաղորդագրություներ եմ գրել, խոսել ենք, ջղայնացել, անեծք թափել ու աղոթել, որ հաջորդն էլ չլինի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել