Վսյո տակի գրեմ:

1. Այնուամենայնիվ, ես չեմ հավատում, որ սպանողը մի հոգի է եղել: Տարբեր սենյակներում քնած մարդկանց առանց այդ մարդկանց տեղաշարժվելու (այսինքն չհասցրեցին շարժվել), այդ արագությամբ լռեցնելը մի հոգու համար անհնար է: 
Լավ, կրակոցները դրսից չեն լսել կամ լսել են և վախեցել են ոստիկանություն կանչել, կարծել են՝ Վարդանիկենք ռազբորկա են անում: Ընդունեցի: Բայց կանանց խժժոցն անհնար է խառնել որևէ բանի հետ: Սպանվածները չեն հասցրել կրակոցներից զարթնել և կողմնորոշվել, զարթնել և սպանվել են տեղում, բայց տարբեր սենյակներում:
2. Թուրք-մուրք չեմ հավատում: Ուղղակի զինվորականների բանդա է եղել, հելել են разбой-ի: Ռուսները թուրք-սադրանքի դեպքում առաջին օրից կթմբկահարեին, սաղիս հատ-հատ կներկայացնեին, իսկ զինվորականների բանալ քրեական հանցավոր խմբավորումը թաքցնում են:
Թե ինչ են էդ ստահակ ու նաև անկասկած պսիխոպատ-սոցիոպատները մտածել, թե տունն են խառնել, թե գիտեին, թե արմյաշկեքի մոտ կիլոյով ոսկի է, կարևոր չի: Եղավ սպանդ, ու սպանողներից մեկը որոշեց թռնել-փախնել Թուրքիա:
3. Սեփական ժողովրդին կոտրողը նույնիսկ ձևական հարգանքի արժանի չի:
4. Գյումրիի և ամբողջ Հայաստանի այսօրվա մանդրաժը և լռությունը մի օր ընենց է պայթելու, որ այս իշխանավոր վերնախավին ոչ ոք չի խղճա: Ոչ սպառնում եմ, ոչ ուրախանում, ուղղակի տեսնում եմ այդ զսպանակի հետ գալը, և գիտեմ, թե տարիներով նվաստացվածը, ճնշվածը, կոտրվածը ինչերի է ընդունակ հնարավորության դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել