Մի կարևոր փաստ ենք աչքաթող արել: Մինչ այն հարցին անդրադառնալը, որ հիմա Պերմյայով վիժվածքն ում իրավասության ներքո է, պետք է Նկատենք, որ ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերը գործել են անօրինականություն. ցանկացած սահմանախախտի պետք է և պրակտիկորեն միշտ հանձնում են ՀՀ ԱԱԾ-ին, իսկ այս անգամ ոչ միայն այդպես չեն արել, այլև գործել են երկրորդ ապօրինի քայլը` հանձնել են նրան ՌԴ ՊՆ 102-րդ ռազմաբազայի հրամանատարությանը: Անգամ եթե վիժվածքը ՀՀ ոստիկանության կողմից հետախուզման մեջ չլիներ, նրան պետք է հանձնեին ՀՀ ԱԱԾ-ին, ինչպես մնացած սահման խախտողներին: Հիմա Ռուսաստանը պետք է մեզ դիմեր` մեջբերելով ռազմաբազայի մասին պայմանագրի կետերը: Պետք է նախ բարձրաձայնել սահմանապահների ապօրինի քայլի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել