Ենթադրական է, որ Գյումրու ողբերգությունից հետո գոնե եռօրյա սուգ պետք է հայտարարվեր, և ի հարգանս զոհվածների՝ գոնե Շիրակի մարզի տարածքում կիսով չափ պետք է իջեցվեին պետական դրոշն, ու դրոշաձողին սև երիզ պետք է ամրացվեր: Սա ընդհանուր պրակտիկա է, որը գործում է աբողջ աշխարհում և, եթե կուզեք, պետական արարողակարգի մաս է: Միաժամանակ հեռուստա և ռադիոեթերից պետք է հանվեին բոլոր տեսակի ժամանցային ու ուրախ հաղորդումները սգո եռօրյակի ընթացքում:
Կարծես թե դեռ ուշ չէ սխալն ուղղելը, պարոնայք ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱԳԱՆԻ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել