Ցավը բոլորինս է և մեծ է: Կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերելու: Բոլորս էլ էմոցիաների ազդեցության տակ ենք, բայց պետք է գիտակցենք, որ իրար հետ հիմա վիճելը` տարբեր վարկածների, տարբեր պատիժներ առաջարկելու, և իրավապահներին խորհուրդներ տալու շուրջ, անիմաստ է և միայն շիկացնում է բոլորիս նյարդային վիճակը: Բոլորս էլ գիտենք, որ հանցագործին ոչ խալաթ են հագցնելու, ոչ հրապարակում այրելու են, ոչ գլխատելու են, ոչ մաշկազերծ են անելու, խնայենք մեզ: Այժմ պետք է լինենք միասնական, հանդուրժող. բոլորս էլ զայրացնենք, զգոն լինենք, բայց ոչ խուճապահար: Իրավապահներն իրենց անելիքները գիտեն, իսկ մեր խորհուրդները ոչ տեղին. ինքս էլ իմ կրթության հետ կապված որոշակի որոնողահետախուզական գիտելիքներ ունեմ, բայց ես էլ խորհուրդներ չեմ տալիս. անգամ, երբ կարծում եմ, որ այսինչ միջոցառումը պետք է արվի, բայց չեն անում, ուրեմն իրենց ունեցած ինֆորմացիայից ելնելով է: Առանց այդ էլ հարցականներ շատ կան, ինչպես բանակի կողքին ենք կանգնում, օգնում ու չենք խանգարում, այնպես էլ այս անգամ իրավապահների կողքին կանգնենք: Հ.Գ. Հասկանում եմ, որ ցասումը մեծ է, իսկ զուսպ մնալը դժվար. ինքս էլ մեծ ցանկություն ունեմ մեղավորին անձամբ ծծմբաթթվով տանջամահ անելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել