Շիրակի մարզի դատախազը, անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած դեպքերին, րոպեներ առաջ հայտարարել է. «Գիտեք՝ նախաքննության ընթացքում ամեն ինչ կպարզվի: Բնականաբար, հասարակությունը կիրազեկվի, ուստի կխնդրեմ բոլորիդ նախաքննության գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ՉՓՈՐՁԵՔ հրապարակել և նաև էդիպիսի տեղեկություններ ստանալ որևէ մեկից»:
Դե հիմա չասես` այ մարդ, գնա, գործովդ զբաղվի ու լրագրողներին էլ ահաբեկելու այլ առիթներ փնտրի: Ի՞նչ է նշանակում` ՉՓՈՐՁԵՔ: Արդեն փորձել ենք. Էլեկտրոնային լրատվամիջոցների մեծամասնությունը դեպքերին անդրադարձել է՝ լավատեղյակ աղբյուրներին հղում տալով: Ի դեպ, դատախազի «չփորձեք»-ը հնչեց այն ժամանակ, երբ մի քանի լրագրող միանգամից հարց ուղղեցին դեպքին ռուս զինվորականի մասնակցության մասին: Իմիջայլոց. ՌԴ-ում հայ վարորդի մասնակցության վթարի փաստի առաջին իսկ վայրկյանից ռուսական պաշտոնյաները, դատախազից սկսած, ձեռնամուխ եղան նախաքննության գաղտնի տվյալների հրապարակմանը և ՀՀ քաղաքացու ստորացմանը: 
Մինչ դատախազը զբաղված է լրագրողներին անհասկանալի ցուցումներ տալով` Քննչական կոմիտեն հաստատում է ռուսի մասնակցությունը: Կասկածյալների ցանկում է ազգությամբ ռուս Պերմյակով Վալերի Իվանովիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել