Իմ փոքրիկ, բարի, քնքուշ օդանավը էլի թռիքչքի է պատրաստվում: Էլի ստիպում է հավաքել իրերս ու ճանապարհ անցնել, օվկիանոսներ հատել ու մի կարևոր տեղ հասնել:
Տեսնես ինչու է իմ կյանքը այսքան զարմանահրաշ, ինչպես ծանոթներս են ասում անհավատալին միայն ինձ հետ է լինում: Իսկ ես կասեմ կյանքը գեղեցիկ է, իսկ անկնկալներ ում հետ ասես չի լինում, պարզապես ձգտումով լի պիտի լինի մարդ:
Հաջորդ կայարանս կհատեմ հոկտեմբերի 10-ին, երբ կհանձնեմ հերթական քննությունը, լրիվ այլ մասնագիտությամբ ու եթե Աստված հաջողի ձեռք կբերեմ մի նոր որակավորում ու նոր կյանքի փուլ կմտնեմ:14
Ես առանց կայանատեղերի դժվար գույություն ունենամ, որ տարիքում էլ որ լինեմ: Ինչ արած իմ էություն էլ սա է:
Ինքնաթիռը միշտ զգոն  պիտի լինի ու թռչի` անծայրածիր ծովերի վրայով, անցնի փոթորիկի միջով, քանի որ դեռևս կարև ճանապարհ չեմ ունեցել ու հասնի իր ցանկացած վայրին :))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել