Bem.am-ը գրում է․

Մեկ ամբողջ տարի, շուրջ 365 օր, որոնցից յուրաքանչյուրը առանձնանում է իր յուրահատկություններով, բազմաթիվ հաջողություններով և լցնում տարին մի ամբողջ պատմությամբ, որը հիշում են ժպիտով կամ տխրությամբ, բայց հասկանալով, որ անցածն անցյալ է, իսկ առջևում մի նոր  տարի է՝ լի նույնքան հետաքրքիր 365 օրերով…

IMG_3045

Թե ինչպե՞ս է շատերի կողմից սիրված երգչուհի Նանա Կարապետյանը անցկացրել 2014 թվականը, ի՞նչ ակնկալիքներ ունի գալիք տարվանից և ինչպե՞ս է երգչուհին հանդես գալու նաև դերասանուհու կերպարոով … BEM.am կայքը հյուրընկալվեց Կարապետյանների  բնակարան, զրույցեց նրա հետ այս և այլ հետաքրքիր թեմաների շուրջ և այժմ իր ընթերցողին է ներկայացնում հետաքրքիր ֆոտոշարք՝ Նանայի և նրա ընտանիքի անդամների՝ մայրիկի՝ Տիկին Քնարիկի, իր եղբոր և  նրա կնոջ՝ Սերգո և Սուսաննա Կարապետյանների  և նրանց հրաշք փոքրիկի մասնակցությամբ: Ի դեպ, փոքրիկը՝  Մարին, արդեն ծանոթ է հանդիսատեսին Նանայի և Սարոյի «Կարոտ» տեսահոլովակից:

IMG_2981 copy

IMG_3062 copyIMG_3066 copyIMG_3025 copy

Խոսելով 2014 թվականի մասին Նանան ասաց, որ այն ինչ- որ լուրջ փոփոխություն չմտցրեց իր կյանքում, պարզապես փորձել են  աշխատասիրությամբ առաջադիմել. «2014թ.-ին ստացա  պատվոգրեր, շքանշան, մրցանակներ և այլն, որի համար շատ շնորհակալ եմ հայ  ժողովուրդին. դա նրանց սերն է, որի շնորհիվ մենք արժանանում ենք նման մրցանակների»: 

IMG_3004 copy

Հարցին, թե ինչո՞վ է նշանավորվել 2014թ.-ն, Նանան պատասխանեց.

«2014թ.-ն  նշանավոր էր նրանով,  որ ես  կարողացա իմ կողքին ավելացնել մի շարք պոզիտիվ և լավ մարդկանց: Նաև այս տարի կարողացա համերգներով հանդես գալ մարզերում, որը հիմա շատ դժվար է, շատ շնորհակալ եմ ժողովուրդից. ես շատ մեծ լիցքեր ստացա: 
Նաև համերգներ ունեցա Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում, և այս բոլոր համերգներով ես ուզում էի նշել իմ՝ բեմում անցակցրած 10 տարիները, այո ես արդեն 10 տարի երգում եմ… Նանան 10 տարեկան է: Մյուս տարի հանդիսատեսի դատին կհանձնեք մի ննոր տեսահոլովակ  «Իմն է նա» երգի հիման վրա, որը ամբողջովին կադրեր են մենահամերգներից»:

IMG_2996 copyIMG_2993 copy

 Թե ի՞նչ նորություններ են սպասվում 2015թ.-ին, Նանան պատասխանեց.

«2015-ին կլինեն շատ շատ նորություներ՝ նոր տեսահոլովակներ նոր երգեր, միգուցե նաև լինի ձայնասակվառակ՝ նոր երգերով համալրված, որը կլինի  թվով իմ 7-րդ  ձայնասկավառակը:  Կլինի նոր դուետ, բայց չեմ ցանկանում ասել՝ ում հետ.  դա կլինի անակնկալ, սպասեք նոր երգերի որոնք կլինեն հատուկ ֆիլմերի համար: Նշեմ նաև,որ  պատրաստվում եմ նկարահավել գեղարվեստական ֆիլմում և նաև կատարելու եմ ֆիլմի սաունդթրեկը, այսինքն հանդես եմ գալու և՛ երգչուհի, և՛ դերասանուհի, խաղալու եմ հենց Նանայի կերպարը»:

IMG_2991 copy

Նանան հավելեց,որ գուցե սկսի  հանդես գալ նաև  որպես դերասնուհի նշելով, որ շատ աշխատասեր է:

Երգչուհին նոր տարին նշելու է Մոսկվայում,   որտեղ մի քանի տեղերում աշխատելու է, և վերդառնալու է հետ: 

IMG_2988 copy

Եվ վերջում շնորհավորելով հայ ժողովրդի  Ամանորն ու Սուրբ ծնունդը, Նանան եզրափակեց. «Ժողովուրդին մաղթում են, որ լինեն լավատես, առողջ, թող լինեն բարիկամ, որովհետև ես միշտ ասում եմ՝  ինչ տալիս են, դա հետ է  գալիս… խաղաղություն եմ մաղթում, կարևորը, թող մեր զինվորները առողջ վերդառնան հետ…»:

IMG_2986 copy

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել